ԳլխավորԼուր

Երկրաշարժ Երևանից 8 կմ հյուսիս-արևելք

Ապրիլի 13-ին` տեղական ժամանակով ժամը 17:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.21⁰ և արևելյան երկայնության 44.61⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է  Երևանում, Գառնի և Ձորաղբյուր  գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։