Ես ասում եմ ոսկեպարցիների անունից՝ ոսկեպարցին ո՛չ է ասում միակողմանի զիջմանը, չի՛ լինելու նման բան, Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում կայացած հավաք-համերգի ժամանակ հայտարարեց Ոսկեպարի գյուղապետ Իշխան Աղբալյանը։
«Ոսկեպարցին ո՛չ է ասում իր տան շեմքով գիծ տանելուն։ Սահմանը չի՛ լինելու նրա բակում։
Ոսկեպարցիք գծել են էդ սահմանը և ցույց են տվել այրերին՝ շփման գիծն է, որտեղ կանգնած է մեր հերոս զինվորը։
Ահա՛ ձեզ սահման․ գնացե՛ք և թղթի վրա հաստատեք»,-մասնավորապես նշեց գյուղապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։