ԳլխավորԼուր

Հայաստանի Շիրակի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել

Հուլիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 00:33-ին (Գրինվիչի ժամանակով հուլիսի 4-ին,ժամը 20:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․04⁰ և արևելյան երկայնության 43․99⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Աշոցք գյուղից 11 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Ղազանչի և Մուսայելյան գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Գյումրի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։