ԳլխավորԼուրԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Եգիպտոսի Սենգոր համալսարանում սովորելու հնարավորություն

Եգիպտոսի Սենգոր համալսարանը

Եգիպտոսի միջազգային ֆրանսախոս Սենգոր համալսարանը հայտարարում է 2026 թ. 21-րդ կուրսի մագիստրոսական ծրագրի մասին (M1), հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Այն մեկնարկում է 2026 թ. սեպտեմբերի 20-ին և ներառում է 8 մասնագիտություն: Համալսարանն ապահովում է կեցության վճարը 100 դիմորդի համար: Դիմորդները պետք է դիմումները լրացնեն առցանց մինչ 2026 թ. ապրիլի 30-ը (մագիստրոսական ծրագրի (M1) տեղեկատվական թերթիկը կցվում է):

2026-2027 ուսումնական տարում ևս մագիստրոսական ծրագրով (M2) հնարավորություն կա դիմելու Սենգոր համալսարան: Այն կմեկնարկի 2026 թ. սեպտեմբերի 6-ին: Այն ներառում է 9 մասնագիտություն. համալսարանը կրթաթոշակներ չի տրամադրում: Դիմումներն անհրաժեշտ է լրացնել մինչև ապրիլի 30-ը (մագիստրոսական ծրագրի (M2) տեղեկատվական թերթիկը կցվում է):

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews