«Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ:
Ծրագրի մասնակիցներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք, ուսումնառությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվում է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, բարձրագույն ուսումնական հաստատության կողմից համապատասխան մասնագիտության համար սահմանված տարեկան վարձի չափով:
ԲՈւՀ-ը և զինվորական պատրաստությունը սահմանված կարգով ավարտելուց հետո զորակոչված քաղաքացուն շնորհվում է «լեյտենանտ» զինվորական կոչում, նրա հետ կնքվում է կրտսեր սպայական կազմի պայմանագրային ծառայություն անցնելու մասին պայմանագիր և վիճակահանությամբ նշանակվում ծառայության.
— դասակի հրամանատարների պաշտոնների համալրման պատրաստության դեպքում՝ 2 տարի 3 ամիս ժամկետով, որում առաջին 3 ամիսը՝ շարքային կազմի պարտադիր զինծառայողի կարգավիճակով,
— բժշկական մասնագիտացում պահանջող պաշտոնների համալրման պատրաստության դեպքում՝ ուսումնառության և 1 տարի ժամկետով կլինիկական ռեզիդենտուրայում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով ուսումնառության ավարտից հետո՝ 4 տարի ժամկետով:
«Պատիվ ունեմ» ծրագիրը կարգավորվում է ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի 12-ի N430-Ն և N455-Ն որոշումներով, որտեղ հստակ նշված են այն բոլոր ընթացակարգերը, որը անհրաժեշտ է ծրագրի մասնակից դառնալու համար:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար գործում են հետևյալ հեռախոսահամարները.
1-28 ՀՀ ՊՆ թեժ գիծ, 010-29-45-84, ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչություն։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։