ԳլխավորԼուր

Կենսաթոշակներն ու նպաստները փոստային բաժանմունքներում չեն տրամադրվելու

Կենսաթոշակների և նպաստների տրամադրումը հունիսի 4-ից սկսած ապահովվելու է բացառապես շահառուների բնակության վայրերում՝ «Հայփոստ»-ի աշխատակիցների միջոցով: Այս մասին տեղեկացնում են «Հայփոստ» ՓԲԸ-ից։

«Այսինքն՝ փոստային բաժանմունքներում կենսաթոշակներ և նպաստներ չեն տրամադրվելու և փոստատարները ոստիկանների ուղեկցությամբ ապահովելու են կենսաթոշակների և նպաստների առաքումն ըստ բնակության հասցեների:

Ցուցումը նպատակ ունի ապահովելու նպաստառու և թոշակառու հանդիսացող բնակչության անվտանգությունն ու նվազեցնելու մարդկանց կուտակումների արդյունքում նրանց վարակվելու հավանականությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Comment here