«Սույն թվականի հունիսի 24-ին մեր թիմը դիմում ներկայացրեց ԿԳՄՍ նախարարություն»,-նշված է «Բուհն ուսանողն է» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։
«Մինչ դիմումն ուղարկելը մենք անցկացրել էինք ստորագրահավաք և հավաքել գրեթե 500 ստորագրություն պետական բուհերի ուսանողներից, ինչը իրոք փաստում էր, որ մեր կողմից առաջ քաշած խնդիրները առկա են բուհերում: Նախարարությունում դիմումն ուղարկելու ժամանակ մեզ ասացին, որ մեկ ամսում կստանանք պատասխան: Մեր թիմը խնդրում է հնարավորինս շուտ արձագանքել դրան, քանի որ այդ խնդիրները հրատապ լուծում են պահանջում: Մենք անհամբեր սպասում ենք արձագանքին»,-նշված է գրառման մեջ:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։