ԳլխավորԼուր

Հայրենիքի փրկության շարժումն ազատում է Դեմիրճյան փողոցը

Հայրենիքի փրկության շարժումն ազատում է Երևանի Դեմիրճյան փողոցը և հայտարարում, որ պայքարի հիմնական գործողություններն առաջիկա օրերին տեղափոխվելու են Հայաստանի տարբեր բնակավայրեր։

Տարածած հայտարարության մեջ կոչ է արվում քաղաքացիներին ինքնակազմակերպվել բոլոր համայնքներում, ոտքի ելնել և ակտիվորեն մասնակցել շարժման հանդիպումներին ու հավաքներին։

Շարժումը նաև տեղեկացրել է, որ ապրիլի 6-ին, ժամը 14:00-ին Սևան քաղաքի Սուրեն Զաքարյանի անվան մշակութային պալատի հարակից հրապարակում տեղի կունենա հանդիպում քաղաքացիների հետ:

Comment here