Նոյեմբերի 8-ին Ուզբեկստանի Հանրապետությունում մեկնարկել է «Ալ Ֆերգանի»-ի անվան ֆիզիկայի միջազգային օլիմպիադան, տեղեկացնում են Պոլիտեխնիկից։ Covid-19 համավարակի պատճառով օլիմպիադան անցկացվել է հեռավար եղանակով։ Օլիմպիադան անցկացվել է 2 հիմնական փուլերով՝ տեսական և փորձարարական։
Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի սաները իրենց մասնակցությունն ունեցան նաև այս օլիմպիադային, նվաճելով 5 մեդալ՝ մեկ արծաթ և չորս բրոնզ։ Ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներից Արտաշես Մկրտչյանը արժանացել է արծաթե մեդալի, իսկ նրա համադասարանցի Արմեն Եպիսկոպոսյանը և 11-րդ դասարանի աշակերտներ Գևորգ Զադոյանը, Գրիգոր Հովհաննիսյանը և Հովսեփ Կարապետյանը՝ բրոնզե մեդալի։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։