ԳլխավորԼուր

Կրթական հաստատությունները վաղը չեն գործի. կորոնավիրուսի ևս 2 նոր դեպք է արձանագրվել

Դասարան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհատում է արձակուրդը և վերադառնում աշխատանքի: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կորոնավիրուսի ևս երկու հաստատված դեպք ունենք: Դրանք ոչ թե նոր դեպքեր են, այլ երեկ արձանագրված անձանց հետ կապված են: Հաստատված դեպքերը կապված են թոքաբորբ տանող կնոջ հետ՝ նրա ամուսինն ու որդին են: Նրանք երեքն էլ Էջմիածին քաղաքի բնակիչներ են:

Որոշեցի ընդհատել իմ արձակուրդը և վաղը կառավարությունում խորհրդակցություն հրավիրել իրավիճակը ամբողջությամբ գնահատելու համար: Վաղը կրթական հաստատությունները չեն աշխատի, ոչ դպրոցները, ոչ բուհերը, ոչ էլ նախակրթարանները»,- այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Comment here