ԳլխավորԼուր

Չի բացառվում, որ կարանտինը կարող է երկարաձգվել ևս 1 շաբաթով. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի բացառել, որ երկրում հայտարարված կարանտինը կարող է երկարաձգվել ևս 1 շաբաթով:

«Հայաստանը սահմանափակումներ է մտցրել` ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ այլ միջազգային գործընկերների առաջարկություններին համապատասխան: Երկիրը մեկշաբաթյա կարանտինի մեջ է: Այն կարող է վերանայվել եւ երկարաձգվել եւս 7 օրով»,-ասել է Թորոսյանը՝ ելույթ ունենալով «COVID-19. մարտահրավեր ընդհանուր վախին» առցանց համաժողովում։

Comment here