ԳլխավորԼուր

Ալեքսանդրա Գրիգորյանը երկրորդ անգամ դարձել է ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Ալեքսանդրա Գրիգորյանը երկրորդ անգամ դարձել է ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը:

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում նա արծաթե մեդալակիր է դարձել երկամարտի 210 կգ արդյունքով:

Պոկում վարժությունում Ալեքսանդրան 91 կգ արդյունքով 4-րդն էր: Հրում վարժությունում նա նախ բարձրացրել է 115 կգ, ապա 119 կգ կշռող ծանրաձողերը և այս վարժությունում ապահովել բրոնզե մեդալը:

Այսօր ավելի վաղ Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել Գառնիկ Չոլաքյանը երկամարտի 274 կգ արդյունքով։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews