Ապրիլի 24-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը, հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Հուշահամալիրում ծաղկեպսակի զետեղումից հետո Նորին սրբության նախագահությամբ կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
Օրվա առիթով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր բերվել նաև Հայոց ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews








