ԿԳՄՍՆ-ում այսօր հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում կներկայացվեն ու կամփոփվեն 2026/2027 ուստարվա բուհերի ընդունելության քննությունների արդյունքները։ Այդ մասին Usanogh.am-ին հայտնեց ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Հուլիսի 18-ին ԳԹԿ-ն արդեն ցուցակները կտրամադրի բուհերին, որից հետո անհատապես կտեղեկացնի դիմորդներին արդյունքների մասին. վերջիններս dimord.am-ի իրենց էջում հաղորդագրություն կստանան ընդունված լինելու կամ չլինելու մասին։
Ապա կմեկնարկի լրացուցիչ մրցույթ թափուր տեղերի համար։ Կհրապարակվի թափուր տեղերի ցանկը մասնագիտություններով։ Լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել հիմնական մրցույթից դուրս մնացած դրական միավորներով դիմորդները իրենց հանձնած 2 քննությանը համապատասխան՝ մինչեւ 6 մասնագիտության համար։
Լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել նաեւ այն դիմորդները, ովքեր հունվարին միասնական քննություն են հանձնել, բայց ինչ-ինչ պատճառներով չեն հայտագրվել։
Մրցույթի ժամանակ առաջնահերթությունը կտրվի հիմնական փուլով չանցածներին։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


