ԳլխավորԼուր

Մահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինը

Վլադիմիր Վիսոցկին ու Մարինա Վլադին Փարիզում (1977)

Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու վերջին կինը։ Այս մասին հայտնում է BFM-ը։

Նա 88 տարեկան էր։ Մահվան պատճառը չի հստակեցվում։

Հիշեցնենք` Վլադին և Վիսոցկին ամուսնացան 1970 թվականին և միասին ապրեցին մինչև Վիսոցկու մահը՝ 1980 թվականը։ 9 տարի անց լույս տեսավ Վլադիի առաջին գիրքը՝ «Վլադիմիր կամ ընդհատված թռիչք»։

Մարինա Վլադին (ամբողջական անունը՝ Եկատերինա Մարինա Պոլյակովա-Բայդարովա Վլադիմիրի) ծնվել է ռուս վտարանդիների ընտանիքում 1938 թվականի մայիսի 10-ին ֆրանսիական Կլիշի-լա-Գարեն քաղաքում։