ԳլխավորԼուր

Ամբերդն ընդգրկվել է Եվրոպայի 2024 թ. «7 ամենավտանգված» հուշարձանների ծրագրի կարճ ցուցակում

«Ամբերդ» պատմամշակութային արգելոցը

«Ամբերդ» պատմամշակութային արգելոցն ընդգրկվել է «7 ամենավտանգված» ծրագրի կարճ ցուցակում՝ որպես Եվրոպայի 11 ամենավտանգված ժառանգության վայրերից մեկը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Եվրոպա Նոստրան», Մշակութային և բնական ժառանգությանը նվիրված քաղաքացիական հասարակության եվրոպական ձայնն ու Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտն այսօր հայտարարել են Եվրոպայում գտնվող 2024 թ․ «7 ամենավտանգված» ծրագրում ընդգրկված հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները:

2024 թվականի Եվրոպայի 11 ամենավտանգված հուշարձաններն ու ժառանգության վայրերն են.

o Ամբերդ պատմամշակութային արգելոց, ՀԱՅԱՍՏԱՆ

«Ամբերդ» պատմամշակութային արգելոցը
«Ամբերդ» պատմամշակութային արգելոցը

o Դուրեսի հնավայր (Muret e Portës), ԱԼԲԱՆԻԱ

Դուրեսի հնավայր (Muret e Portës), Ալբանիա

o Միդի պալատ (Palais du Midi), Բրյուսել, ԲԵԼԳԻԱ

Միդի պալատ (Palais du Midi), Բրյուսել, Բելգիա

o Աշխատավորների դասի բնակարաններ Ռուբե-Տուրկուենում, ՖՐԱՆՍԻԱ

Աշխատավորների դասի բնակարաններ Ռուբե-Տուրկուենում, Ֆրանսիա

o Կիկլադյան կղզիներ, Սիֆնոս, Սերիֆոս և Ֆոլեգանդրոս, ՀՈՒՆԱՍՏԱՆ

Կիկլադյան կղզիներ, Սիֆնոս, Սերիֆոս և Ֆոլեգանդրոս, Հունաստան

o Գեսատի Սուրբ Պետրոս եկեղեցի, Միլան, ԻՏԱԼԻԱ

Գեսատի Սուրբ Պետրոս եկեղեցի, Միլան, Իտալիա

o Սիենայի սինագոգ, ԻՏԱԼԻԱ

Սիենայի սինագոգ, Իտալիա

o Շտայնորտ պալատ, Հյուսիսային Մասուրիա, ԼԵՀԱՍՏԱՆ

Շտայնորտ պալատ, Հյուսիսային Մասուրիա, Լեհաստան

o Հարավսլավիայի ժողովրդական բանակի տուն Շաբաչում, ՍԵՐԲԻԱ

Հարավսլավիայի ժողովրդական բանակի տուն Շաբաչում, Սերբիա

o Սուրբ Գևորգ հունական ուղղափառ եկեղեցի, Ալթինոզու / Հաթայ նահանգ, ԹՈՒՐՔԻԱ

Սուրբ Գևորգ հունական ուղղափառ եկեղեցի, Ալթինոզու / Հաթայ նահանգ, Թուրքիա

o Անտիոքի Երկաթե դարպաս, Անթաքիա / Հաթայ նահանգ, ԹՈՒՐՔԻԱ

Անտիոքի Երկաթե դարպաս, Անթաքիա / Հաթայ նահանգ, Թուրքիա

Եվրոպայում 2024 թվականի «7 ամենավտանգված» ժառանգության վայրերի վերջնական ցանկը կհրապարակվի ապրիլին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում https://t.me/usanoghmedia