ԳլխավորԼուր

Անասնապահության ոլորտում մասնագետների ու աշխատողների բավականին լուրջ խնդիր կա. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ֆերմերներից ահազանգներ ենք ստանում, որ աշխատողների ու մասնագետների պակաս կա։

«Մեդիա կենտրոնում» «Գյուղատնտեսության օժանդակության պետական ծրագրեր, ցածր արդյունավետություն. ինչու՞ է այդպես» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Անասնաբուծության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ալեքսանյանը։

Նա խնդրի լուծման տարբերակներից մեկն է համարում ինտենսիվ անասնապահության զարգացումը, «խելացի» ֆերմաների ներդնումը, որպեսզի պակասի ծանր աշխատանքը, զուգահեռ, սակայն, ավելի շատ եկամուտներ ստացվեն։

Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ ԷՆ Բուսաբուծության վարչության պետ Վարսիկ Մարտիրոսյանն ու ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական խմբի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ  Գայանե Ավագյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։