«Անուշ»-ը հայ ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան է։ Երաժշտությունը և լիբրետոն՝ Արմեն Տիգրանյանի (ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի)։ «Անուշ» օպերան գրվել է 1908-1912 թվականների ընթացքում, բայց հետագա 30 տարիների ընթացքում կոմպոզիտորը բազմաթիվ ուղղումներ և լրացումներ է կատարել տեքստի մեջ:
Պրեմիերան կայացել է 1912 թվականի օգոստոսի 4-ին՝ Ալեքսանդրապոլում (Գյումրի)։
Առաջին պրոֆեսիոնալ և լիարժեք կատարումը ներկայացվել է 1935 թվականին Երևանում։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։