ԳլխավորԼուր

ԱրՊՀ-ում հոսքային խմբերում դիմակ կրելը կլինի ցանկալի, փոքր խմբերում՝ ոչ պարտադիր

Օգոստոսի 31-ին տեղի է ունեցել ԱրՊՀ գիտխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել և հաստատվել են ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր, տպագրության երաշխավորվել ուսումնամեթոդական ձեռնարկներ, կազմակերպվել պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների մրցույթի արդյունքների հաստատման նպատակով քվեարկություն:

2020-2021 ուստարվա ուսումնական գործընթացի մեկնարկի հետ կապված՝ ԱրՊՀ-ում պարապմունքների հոսքային խմբերում դիմակ կրելը կլինի ցանկալի, փոքր խմբերում՝ ոչ պարտադիր: Հակահամաճարակային մյուս կանոնների պահպանման մասին առաջիկայում կլինեն նոր իրազեկումներ: Ուսումնական գործընթացը առաջին կուրսեցիների համար կմեկնարկի սեպտեմբերի 1-ից, 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսեցիների համար` սեպտեմբերի 7-ից, մագիստրատուրայի ուսանողները ևս սեպտեմբերի 7-ից կհաճախեն դասընթացների, որից հետո կանցնեն հեռավար ուսուցման:

Գիտխորհուրդը հաստատել է բակալավրիատի առկա /2020-2024 ուսումնական տարվա/ և հեռակա /2020-2025 ուսումնական տարվա/ ուսուցման համակարգերի և մագիստրատուրայի առկա /2020-2022 ուսումնական տարվա/ ուսուցման համակարգի ուսումնական պլանները, 2020-2021 ուստարվա ուսումնական գործունեության օրացույցի և փորձուսուցման ժամանակացույցի մասին նախագծերը:

Նիստի ընթացքում ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների մրցույթի արդյունքների հաստատման նպատակով կազմակերպվել է նաև փակ գաղտնի քվեարկություն:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here