Ազգային ժողովը օգոստոսի 11-ին Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան, որին մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և գործադիր իշխանության պատասխանատուները:
Արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել են «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը։
Եզրափակիչ ելույթում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել բյուջեի որոշ դրույթների վերաբերյալ պատգամավորների հետ առաջիկայում կազմակերպել քննարկումներ:
ԱՀ նախագահը նաև խոսել է երդմնակալության արարողության ժամանակ Ազգային ժողովի նստավայրը քաղաք Շուշի տեղափոխելու իր առաջարկության մասին, նշելով, որ առաջարկը նախատեսվում է քննարկել և կյանքի կոչել մինչև 2022 թվականը: Արայիկ Հարությունյանը հնարավոր է համարել նաև նախագահական նստավայրը Շուշի տեղափոխելու հավանականությունը:
Ամբողջությամբ՝ այստեղ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։