ԳլխավորԼուր

Վահրամաբերդում բացվել է զորավար Վահրամ Պահլավունու արձանը

Վահրամ Պահլավունու արձանը Վահրամաբերդում (Շիրակի մարզ)

Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրում օգոստոսի 31-ին հանդիսավորությամբ բացվել է հայ ռազմական, պետական գործիչ, զորավար Վահրամ Պահլավունու արձանը, հայտնում են Շիրակի մարզպետարանից։

Միջոցառմանը մասնակցել է Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ, համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, արձան-հուշաքարի ստեղծման նախաձեռնող և բարերար Սիմոնյան ընտանիքի անդամները, հյուրեր։

Քանդակի հեղինակը Վահե Մկրտչյանն է: