ԳլխավորՀայաստանս

Կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է

Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին Երևանում:

Ավարտել է ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտը։ 26 տարեկանում ստանում է կապիտանի զինվորական կոչում ու նշանակվում վաշտի հրամանատար՝ առաջին գծում։

2016 թվականի ապրիլի 2-ին սկսված Քառօրյա պատերազմի առաջին իսկ օրը եղել է Արցախի առաջնային գծում։ Ուրֆանյանն իր հրամանատարության ներքո գործող չորրորդ հրաձգային վաշտի անձնակազմի հետ միասին ապրիլի 2-ին երկարատև մարտ է մղել հանկարծակի հարձակում գործած հակառակորդի դեմ։ Անձնակազմին հետ ուղարկելով՝ կապիտան Ուրֆանյանը միայնակ շարունակել է մարտը՝ այդ ընթացքում խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվորներ։ Ի վերջո, գերի չընկնելու նպատակով՝ իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող թշնամու խումբը՝ նրանց պատճառելով զգալի մարդկային կորուստներ։

2016թ ապրիլի 6-ին հուղարկավորվել է Եռաբլուրում։

4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

 

Comment here