ԳլխավորԼուր

Ուսանողներն ու դասախոսները ծաղիկներ են խոնարհել Առնո Բաբաջանյանի հուշարձանի մոտ

Ուսանողներն ու դասախոսները ծաղիկներ են խոնարհել Առնո Բաբաջանյանի հուշարձանի մոտ

Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հիշատակի օրը Ա. Բաբաջանյանի անվան պետական ֆիլհարմոնիայի ներկայացուցիչները, Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի ուսանողներն ու դասախոսները ծաղիկներ են խոնարհել մեծն կոմպոզիտորի հուշարձանի մոտ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Արարողությունը մեկնարկել է Բաբաջանյանի անվան քոլեջի երգչախմբի կատարումներով (խմբավար՝ Մամիկոն Անդրեասյան):

Ուսանողները ներկայացրել են Բաբաջանյանի հայտնի գործերը` հավերժացնելով նրա անունն ու ստեղծագործական ժառանգությունը: