Երիտասարդության համաշխարհային օրը (World Youth Day, WYD) ամեն տարի նշվում է նոյեմբերի 10-ին։
Տոնը սահմանվել է ի պատիվ Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of Democratic Youth, WFDY, WFDM), որը հիմնադրվել է Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) Երիտասարդության համաշխարհային համաժողովում (1945 թվականի հոկտեմբերի 29 -նոյեմբերի 10)։ Այն գումարվել էր Երիտասարդության համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ, որը ստեղծվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ֆաշիզմի դեմ պայքարելու համար։
WFDY-ի ստեղծմանը հաջորդեց 1946-ի օգոստոսին Պրահայում (Չեխոսլովակիա, այժմ Չեխիա) Ուսանողների միջազգային միության (International Union of Students, IUS) ստեղծումը:
ՄԱԿ-ի գնահատմամբ, ներկայումս աշխարհում կա 1,2 միլիարդ երիտասարդ (15-24 տարեկան). դա աշխարհի բնակչության 16%-ն է5
WFDM – ի կողմից անցկացվող ամենահայտնի միջոցառումը Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնն է (World Festival of Youth and Students):
Առաջին անգամ փառատոնը տեղի է ունեցել 1947 թվականին Պրահայում (Չեխոսլովակիա, այժմ ՝ Չեխիա) և հավաքել է 17 հազար մասնակից աշխարհի 71 երկրներից։
Հավելենք, որ Երիտասարդության համաշխարհային օրը կապ չունի Երիտասարդության միջազգային օրվա հետ. վերջինս հիմնվել է ՄԱԿ-ի կողմից ու նշվում է օգոստոսի 12-ին։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



