Այսօր կայացել է աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին մասշտաբային պետական հարթակի՝ e-work.am-ի պաշտոնական շնորհանդեսը: Հարթակը նպատակ ունի կամուրջ ստեղծելու գործատուի և աշխատանք փնտրողի միջև, մեկտեղելու ՀՀ-ում առկա թափուր աշխատատեղերը, ինչպես նաև ամրապնդելու պետություն-գործատու-աշխատանք փնտրող կապը:
e-work.am-ի շնորհանդեսի շրջանակում տեղի է ունեցել նաև «Զբաղվածության մարտահրավերները թվայնացման դարաշրջանում» թեմայով պանելային քննարկում:
Քննարկման բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը:
Հարթակի շնորհանդեսից հետո մեկնարկել է «Աշխատանքի տոնավաճառ-2024»-ը, որին իրենց տաղավարներով մասնակցել են առաջատար գործատուներ՝ առողջապահության, արտադրության, հեռահաղորդակցության և այլ ոլորտներից:
