ԳլխավորԼուր

Ուսանողների ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության դիմած 30 տուժածից 20-ը դուրս է գրվել. ԱՆ

ԲՊՀ-ի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել Հաղարծինի մոտ

Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության դիմած 30 տուժածից 20-ը անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց և բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Վիրահատված քաղաքացու առողջական վիճակը կայուն ծանր է, գտնվում է բժիշկների հսկողության տակ: 9 տուժածի բուժօգնությունը կազմակերպվել է երևանյան բուժհաստատություններում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 15-ի սահմաններում Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ԲՊՀ ուսանողների տեղափոխող ավտոբուս է շրջվել․ նախնական տվյալներով՝ կա 18 տուժած։ Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում էր ծանր, մյուսներինը` միջին ծանրության։ Ավելի ուշ ԱՆ-ն հայտնեց, որ տուժածների թիվը հասել է 30-ի։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews