ԳլխավորԼուր

ՃՏՊ Դավթաշենի կամրջի մոտ. «Mazda»-ն հայտնվել է ծառի վրա

Նոյեմբերի 2-ին, ժամը 08:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, որոնցից մեկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ  բախվել են «Mazda 6» (վարորդ՝ Լ․ Բ․, ծնված 1951 թ․) և «Nissan Tiida» (վարորդ՝ Է․ Խ․) մակնիշների  ավտոմեքենաները, «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում՝ ծառի վրա. Լ․ Բ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։