Հունիսի 22-ին, ժամը 21:53-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին, բախվել են «Honda» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1982 թ․) և «VAZ-2106» (վարորդ՝ Մ․ Գ․, ծնված 1997 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 1997 թ․), մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել են Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: