Փոխվել են ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թեժ գծի և «Քո_Արգելանքը» արագ արձագանքման խմբի հեռախոսահամարները։
Ասուհետ կգործեն ծառայության թեժ գծի 88-19 և «Քո_Արգելանքը» արագ արձագանքման խմբի 88-29 կարճ հեռախոսահամարները։
«Թեժ գծի միջոցով քաղաքացիները կարող են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ներկայացնել բողոքներն ու առաջարկությունները։
Թեժ գիծը գործում է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00:
Մուտքային զանգերի քանակով պայմանավորված՝ հնարավոր է զանգն անմիջապես չգրանցվի, ուստի ելնելով հարցի բնույթից՝ կարող եք ընտրել ծառայության հետ կապ հաստատելու հետևյալ տարբերակներից մեկը՝
— պատվիրել հետադարձ զանգ` հետևելով ձայնային հրահանգներին,
— զանգել 060713500 տեղեկատու հեռախոսամարով,
— դիմել https://e-request.am/hy/ հարթակի միջոցով։