ԳլխավորԼուր

Որևէ ուսանողի կյանքին վտանգ չի սպառնում. ԲՊՀ

ԲՊՀ, Բրյուսովի անվան պետական համալսարան

Դիլիջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորված բոլոր ուսանողներին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, հայտնում են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից։

«Բժիշկների գնահատմամբ՝ որևէ ուսանողի կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն, անհրաժեշտության դեպքում շարունակվելու է բժշկական վերահսկողությունը։ Համալսարանը շարունակում է կապ պահպանել տուժած ուսանողների և նրանց ընտանիքների հետ՝ ապահովելով անհրաժեշտ աջակցություն»,-նշված է հաղորդագրության մեջ։

ԱՆ-ից էլ հայտնում են, որ ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի։ Կազմակերպվում է տուժածներից 6-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ: Վիրահատված պացիենտի առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր: Մյուսներինը` միջին ծանրության:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 15-ի սահմաններում Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ նախնական տվյալներով՝ կա 18 տուժած։ Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում էր ծանր, մյուսներինը` միջին ծանրության։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

ԲՊՀ-ի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել Հաղարծինի մոտ