ԳլխավորԼուր

ԲՊՀ-ի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել Հաղարծինի մոտ. ՏԵՍԱՆՅՈւԹ

ԲՊՀ-ի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել Հաղարծինի մոտ

Նոյեմբերի 2-ին, ժամը 15։05-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ նախնական տվյալներով՝ կա տուժած, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական հաշվարկներ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։

Ավտոբուսում եղել են Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներ։

Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է, մյուսներինը` միջին ծանրության։

ԲՊՀ-ից ավելի ուշ հայտնեցին, որ ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով, որը կազմակերպվել էր համալսարանի ուսանողական խորհրդի կողմից։ Համալսարանի ղեկավարությունը և ուսանողական խորհրդի ներկայացուցիչները այս պահին գտնվում են դեպքի վայրում։