ԳլխավորԼուր

Հանրապետական մաղթանք և այց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ Հայոց բանակի օրվա առիթով

Հանրապետական մաղթանք և այց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ Հայոց բանակի օրվա առիթով

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասը և արարողությանը ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված՝ հայցելով, որ Տերը խաղաղ ու անվտանգ ծառայություն շնորհի մեր զինվորներին ու սպաներին, անսասան պահի հայրենի երկիրը և իր խնամքի ներքո պահպանի համայն մեր ժողովրդին։

Հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Այնուհետև Ամենայն հայոց կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հիշատակին և աղոթք բարձրացնելու նրանց հոգիների հանգստության համար։

Նորին Սրբությունն ու եկեղեցականներն այցելեցին նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews