ԳլխավորԼուր

Երասխում կառուցվում է առաջին սպորտդպրոցը

Երասխում կառուցվում է առաջին սպորտդպրոցը

Երասխում կառուցվում է առաջին սպորտդպրոցը, որի շինարարական աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել բոլոր հարմարություններով կահավորված և հիմնանորոգված սպորտդպրոց, որը կնպաստի մարզաձևերի տարբեր տեսակների մասսայականացմանը և համայնքում մարզական կյանքի զարգացմանը։

Երասխ բնակավայրում մինչ այս որևէ մարզական օբյեկտ չի եղել, սպորտային հակումներ ունեցող շատ պատանիներ և երիտասարդներ մարզվել են մեծ քաղաքների մարզաբազաներում։ Ահա այդ խնդրից ելնելով Երասխ բնակավայրում կառուցվում է սպորտդպրոցը, որտեղ կհաճախեն բազմաթիվ երեխաներ ինչպես Երասխից այնպես էլ հարակից բնակավայրերից՝ մարզվելու և սպորտային միջոցառումներ անցկացնելու համար։

Մարզադպրոցը կունենա 25 հիմնական աշխատատեղ։

Սպորտդպրոցի կառուցման աշխատանքները իրականացվում են 2023-2024 թվականների սուբվենցիոն ծրագրով՝ 35\65 համայնք-պետություն համաֆինանսավորմամբ։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 183 897 110 դրամ։

Այս ծրագրի շարունակությունն է նաև Արարատ բնակավայրի նոր սպորտդպրոցի կառուցումը, աշխատանքները շուտով կմեկնարկեն։