ԳլխավորԼուր

Նրանք ուղղակի ցանկանում են այն, ինչ մյուս երեխաները․ Աղավնի Հարությունյան

Բուլինգ

Շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր ցանկացած իրավիճակում շարունակում են մարդ մնալ, ֆեյսբուքյան էջում գրել է Աղավնի Հարությունյանը։

«Ուզում ենք ասել հետևյալը․ երբ աուտիզմ ունեցող երեխային չեն վերցնում դպրոցական էքսկուրսիաներին, երբ դաունի համախտանիշով երեխային դուրս են անում պարի խմբակից, իսկ մանկական ուղեղային կաթվածով երեխային քշում են մանկական խաղահրապարակից, որովհետև նա չի կարողանում վազել մյուս երեխաների նման, մենք կարիք եք զգում խոսելու այս մասին։ Միշտ կան տղաներ ու աղջիկներ, որոնց երբեք չեն հրավիրում ծննդյան տոների։ Կան երեխաներ, որոնք կանգնած մնում են ֆիզկուլտի դահլիճում, որովհետև նրանց ոչ մեկ չի վերցնում իրենց թիմ, քանի որ առավել կարևոր է հաղթել, քան տալ նման երեխաներին մասնակցության հնարավություն․․․

Հատուկ կարիքներ ունեցող երեխաները հազվադեպ երևույթ չեն, ոչ էլ տարօրինակ, նրանք ուղղակի ցանկանում են այն, ինչ մյուս երեխաները․ ուղղակի լինել ընդունված։

Դպրոցներում, այգիներում, փողոցներում ժպտացե՛ք այդ երեխաներին, հրավիրե՛ք խաղալու։ Սովորեցրե՛ք ձեր երեխաներին հարգել դասընկերներին հավասարապես։ Ուղղակի ընդունեք նրանց։

Պատճենեք այս տեքստը ու տեղադրեք ձեր էջում․ սա ֆլեշմոբ է՝ ի աջակցություն առանձնահատուկ կարիքներով երեխաների և նրանց ծնողների»,-նշված է գրառման մեջ։

Comment here