ԳլխավորԼուր

ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր է ընտրվել Դավիթ Խիթարյանը

Ռեկտոր Դավիթ Խիթարյան

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնին ընտրվել է ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը:

Երկու թեկնածուները ` ՀՖԿՍՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը և ՀՖԿՍՊԻ ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Սարգսյանը ներկայացրել են իրենց հայեցակարգերը:

Տեղի ունեցած քվեարկությամբ 15-8 ձայների հարաբերակցությամբ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում ընտրվել է Խիթարյանը:

Դավիթ Խիթարյանը ՀԳԿՍՊԻ շրջանավարտ է, ռեկտորի պաշտոնը ստանձնել է 5 տարով:

Comment here