ԳլխավորԼուր

Գևորգյան հոգևոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է ընդունելություն

Գևորգյան հոգևոր ճեմարան (Աստվածաբանական համալսարան)

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2025-2026 ուստարվա ընդունելություն:

Գևորգյան հոգևոր ճեմարան (Աստվածաբանական համալսարան) կարող են ընդունվել ՀՀ և այլ երկրների մինչև 22 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն և զավակն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Գևորգյան հոգևոր ճեմարանում 2025-2026 ուստարվա ընդունելությունը կանցկացվի հետևյալ առարկանների քննությամբ․

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ (գրավոր)

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (բանավոր)

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (բանավոր)

Դիմորդները ճեմարանի տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան նաև հետևյալ նյութերի շուրջ.

  • Սուրբ Գրքի իմացություն,
  • Հայ Եկեղեցու պատմության մասին գիտելիքներ,
  • Եկեղեցական փորձառություն,
  • Ինքնաարտահայտվելու կարողություն,
  • Երաժշտություն (երգեցողություն, լսողություն, ռիթմի զգացողություն),
  • Օտար լեզու (անգլերեն, ռուսերեն):

Ընդունելության համար դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝

  • դիմում ճեմարանի տեսուչի անունով (լրացվում է տեղում),
  • միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթության վկայական (բնօրինակը),
  • զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը),
  • երաշխավորագիր թեմակալ առաջնորդից,
  • բժշկական վավերացման տեղեկանք,
  • բնութագիր (դպրոցի տնօրենից),
  • տեղեկանք բնակավայրից,
  • մկրտության վկայական,
  • ինքնակենսագրություն,
  • անձնագրի պատճեն,
  • 2 լուսանկար (3×4):

Դիմումներն ընդունվում են ապրիլի 30-ից մինչև օգոստոսի 20-ը՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-15:00:

Հասցե՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Գևորգյան հոգևոր ճեմարան

հեռախոս՝ (+374 10) 517-321, (+374 10) 517-322

էլ. հասցե՝ gevorgianseminary@gmail.com