ԳլխավորԼուր

Google-ը կհետեւի մարդկանց տեղաշարժին աշխարհի 131 երկրում

Google ընկերությունն իր ծառայությունների միջոցով հետեւելու է 131 երկրի բնակչության տեղաշարժին, հայտնում է korrespondent.net-ը։

Ընկերության հաշվետվությունը հրապարակվելու է ամեն օր եւ տեղեկություններ է պարունակելու բնակչության տեղաշարժի եւ այցելությունների մասին հասարակական վայրեր, խանութներ, դեղատներ, զբոսայգիներ, կանգառներ։ Նշվում է, որ օգտագործվելու է անանուն տեղեկատվություն։

Հավաքված տվյալները փոխանցվելու են համաճարակաբաններին՝ աշխարհում համաճարակային իրավիճակը հստակեցնելու եւ հետագա դրությունը կանխատեսելու համար։

Comment here