Գորիսի պետական քոլեջի 340 ուսանող եկել են դասի, բայց դասախոս չկա, հայտնում են քոլեջի ֆեյսբուքյան էջում։
Դեկտեմբերի 2-ին աշխատանքից կամովին ազատված 30 աշխատակցին ավելացել է ևս երեքը։
Նրանք բողոքում են Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանին «աշխատանքից անհիմն ազատման դեմ»։
Հիշեցնենք՝ կառավարությունը 2025 թ․ ապրիլի 17-ի որոշում է ընդունել Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի լուծարման և Գորիսի պետական քոլեջի վերակազմակերպման մասին։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews







