Հոկտեմբերի 13-ից Գորիսի պետական քոլեջում ամբողջովին վերսկվսում է դասապրոցեսը՝ ընդառաջ գնալով քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի առաջարկություն-հորդորին, ինչպես եւ հիմք ընդունելով ուսանողների կրթական շահերը, նշված է քոլեջի տարածած հաղորդագրության մեջ:
«Գործադուլի երեք օրերին՝ հոկտեմբերի 7-ին, 9-ին եւ 10-ին բաց թողնված դասերը կլրացվեն հոկտեմբերի 18-ի, 25-ի եւ նոյեմբերի 1-ի շաբաթ օրերին լիարժեք դասապրոցես կազմակերպելով, ինչի վերաբերյալ որոշում է կայացրել ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը՝ տնօրենի առաջարկությամբ:
Միեւնույն ժամանակ՝ մենք հույս ենք հայտնում, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ընդառաջ կգնա գործադուլավորների պահանջներին, որոնք ներկայացվել են ավելի վաղ:
Այդ պահանջները եւ հատկապես Արմինե Կոլյանին ստեղծվող քոլեջի տնօրենի ժ/պ նշանակելու որոշումը (հրամանը) չեղարկելու պահանջն անսակարկելի է:
Իրազեկում ենք նաեւ՝ ողջամիտ ժամկետում Գորիսի պետական քոլեջի կոլեկտիվի ընդհանրական եւ ուսանողների կրթական շահերից բխող պահանջները ԿԳՄՍ նախարարության կողմից չկատարվելու դեպքում կվերսկսվի գործադուլը»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ:



