ԳլխավորԼուր

Հովհաննես Գաբուզյանը Աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց

Ռեյկյավիկում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրում Հովհաննես Գաբուզյանը ոչ ոքի ավարտեց իր մրցախաղը։

Գաբուզյանը նվաճեց Աշխարհի գավաթի խաղարկության 23 ուղեգրերից մեկը` վաստակելով 7 միավոր. նա զբաղեցրեց մրցաշարի 19-րդ հորիզոնականը։

Չնայած Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանն իրենց ակտիվում նույնպես 7 միավոր ունեն, սակայն նրանք չընդգրկվեցին լավագույն 23-ի ցուցակում։

Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը մրցաշարում վաստակեցին 6,5 և 6 միավոր։

Նշենք, որ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Անտոն Դեմչենկոն՝ 8,5 միավորով։

Comment here