ԳլխավորԼուր

Հրդեհ՝ Կրասնոգորսկի տարեցների կացարանում. կան զոհեր (տեսանյութ)

Մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի «Երկրորդ տուն» կոչվող տարեցների եւ հաշմանդամների կացարանում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է 9 զոհի մասին  (այլ տվյալներով՝ 10)։ Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 9 մարդ։ Ընդհանուր առմամբ կացարանում եղել է 37 մարդ, որից 8-ը՝ աշխատակազմի անդամներ։

Հրդեհի օջախը եղել է երկրորդ հարկում։ Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ է դարձել անսարք ջրատաքացուցիչը։

Երկհարկանի շինությունը մասնավոր սեփականություն է, որտեղ տարեցների կացարան բացվել է առանց համապատասխան փաստաթղթերի։

Իրավապահները փնտրում են շինության սեփականատիրոջը։

 

Comment here