ԳլխավորԼուր

Նախարարը չնախատեսված այց է կատարել թիվ 148 ավագ դպրոց

Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը չնախատեսված այց է կատարել Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց, հետևել դասերի կազմակերպման ընթացքին և կարգապահական կանոնների պահպանմանը:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Նախարարը ճշգրտել է հնարավոր դրամահավաքի վերաբերյալ ահազանգերի հետ կապված հարցեր:

Այցի շրջանակում քննարկվել են նաև ընթացիկ մի շարք խնդիրներ, տրվել են դրանց կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ։