ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է տեխնոլոգիա և հայոց լեզու դասավանդող ուսուցիչների հետ՝ քննարկելու կամավոր ատեստավորմանն առնչվող հարցեր, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Մանկավարժները անդրադարձել են կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման տեխնիկական խնդիրներին և մանկավարժական գործունեությանն առնչվող հարցերին՝ շնորհակալություն հայտնելով խնդիրների բարձրաձայնման հնարավորության համար:
Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է մանկավարժների հետ հանդիպումը՝ հանրակրթության ոլորտի բարեփոխումների, մասնավորապես՝ կամավոր ատեստավորման գործընթացի բարելավման և լավարկման տեսանկյունից:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչները:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



