ԳլխավորԼուր

Երևանում փրկարարները ջրափոսից դուրս են բերել 7, այդ թվում՝ 1 ոստիկանական ավտոմեքենա (տեսանյութ)

Հուլիսի 4-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում՝ կամրջի տակ, ոստիկանության ավտոմեքենան արգելափակվել է ջրափոսի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հորդառատ անձրևից կուտակված ջրափոսում առկա է արգելափակված 6 այլ ավտոմեքենա։

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով ավտոմեքենաները դուրս են բերել ջրափոսից։

Comment here