ԳլխավորԼուր

ԿԲ-ի մոտ ակցիայի կազմակերպիչը կրկին բերման է ենթարկվել

Կենտրոնական բանկի դիմաց վարկային կազմակերպությունների գործունեության դեմ մայիսի 13-ին կրկին ակցիա են կազմակերպել մի խումբ քաղաքացիներ։ Ոստիկանության աշխատակիցը պահանջել է ակցիայի կազմակերպիչ Մանուել Մանուկյանին ողջամիտ ժամկետներում դադարեցնել ակցիան, քանի որ պարետի որոշմամբ ակցիաներ չեն թույլատվում և պետք է պահպանվի հեռավորություն։

Ոստիկանության պահանջը չկատարելուց հետո Մանուել Մանուկյանը կրկին բերման է ենթարկվել ոստիկանություն։

Մանուել Մանուկյանը նմանատիպ ակցիա էր կազմակերպել նաև մայիսի 12-ին։

Comment here