ԳլխավորԼուր

«Կինդեր» շոկոլադը վերադառնում է

«Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակներից վերցված նմուշներում մանրէաբանական ցուցանիշներով որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել. այսպիսին են լաբորատոր փորձաքննության արդյունքները, հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Հիշեցնենք, որ նկատի ունենալով եվրոպական մի շարք երկրներում «Կինդեր» շոկոլադներից արձանագրված սալմոնելայով վարակվելու դեպքերի մասին տեղեկատվությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ էր սկսել այդ ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։ Արդյունքում՝ «Կինդեր» շոկոլադներ ներկրող երկու կազմակերպություններում առկա խմբաքանակներից վերցվել էին նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության:

Տեսչական մարմնի կողմից «Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակների իրացման կասեցումը վերացվել է: