Լողորդ Հովհաննես Գաբրիելյանը երկարությամբ անցել է Սևանա լիճը՝ լողալով 74 կմ, հայտնել է ինքը՝ Հովհաննեսն իր սոցցանցային էջում։
Նշենք, որ մեկնարկը տրվել էր սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ 19:45 Ծովակ գյուղի ափից։ Շուրջ 36 ժամ ջրում անցկացնելով՝ լողորդն այսօր առավոտյան 6-ին հասել է Ծովագյուղի Փիրուզե լողափ։
Սևանա լիճը երկարությամբ անցնելու փորձեր նախկինում արել են նաև այլ լողորդներ, այդ թվում՝ Հովհաննեսը, բայց հաջողության չէին հասել:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


