ԱՄՆ-ում բնապահպան ակտիվիստը անսովոր համաշխարհային ռեկորդ է սահմանել. մեկ ժամ շարունակ նա ծառեր է գրկել: Այս ընթացքում գանացի 29-ամյա ուսանող Աբուբաքար Թահիրը Ալաբամա նահանգի Տասկիգի ազգային պարկում 1123 ծառի բուն է գրկել միջինը 19 ծառ/րոպե արագությամբ:
Թահիրը անտառտննտեսություն է ուսումնասիրում է Ալաբամայի համալսարանում։
Նա ավելի ուշ նշել է, որ ամենադժվարը ծառից ծառ արագ անցնելն էր՝ միևնույն ժամանակ պահպանելով բոլոր տեխնիկական պահանջները: Ամբողջ ժամանակ նա ոչ մի կում ջուր չի խմել։