ԳլխավորԼուր

Վահան Հունանյանը հեռացավ. ՀՀ ԱԳՆ-ն նոր մամուլի խոսնակ ունի

Վահան Հունանյան

ՀՀ ԱԳՆ-ն մամուլի խոսնակ Վահան Հունանյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին հայտնում է ինքը իր ֆեյսբուքյան էջում։

«…Մեկուկես տարի, որն անցավ կարծես մեկուկես վայրկյանում, բայց նաև մի ամբողջ կյանք էր։

Հեշտ չի եղել, բայց միասնական ջանքերով շարժվել ենք առաջ։ Այս ամբողջ ընթացքում Արտաքին գործերի նախարարությունն աշխատել է 120%-ով՝ մեր երկրի առջև ծառացած բազում անվտանգային և այլ բնույթի մարտահրավերները հաղթահարելու համար և, վստահաբար, կշարունակի դա անել՝ մինչև հասնենք խաղաղ նավահանգիստ։

…Ցանկանում եմ նաև շնորհավորել ու բազում հաջողություններ և անսպառ եռանդ մաղթել նոր խոսնակին՝ Ani Badalyan-ին։ Անի ջան, բարի երթ։

Վերջում նշեմ, որ շարունակելու եմ դիվանագիտական ծառայությունս ԱԳՆ համակարգում»,-մասնավորապես նշված է գրառման մեջ։

Վահան Հունանյանը այդ պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի օգոստոսի 4–ից։

ԱԳՆ մասուլի խոսնակ Անի Բադալյան