Բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ դպրոցներում առկա ուսուցման գործընթացը պետք է անհապաղ դադարեցնել եւ նորից անցնել հեռավար ուսուցման ձեւին, հայտարարել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Հայտարարության մեջ նշվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Կարծում եմ՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ դպրոցներում առկա ուսուցման գործընթացը պետք է անհապաղ դադարեցնել եւ նորից անցնել հեռավար ուսուցման ձեւին:
Հազիվ վերջին օրերին վարակման ցուցանիշները իջել էին:
Հիմա ի՞նչ ենք ցանկանում, նորից նոր բռնկումնե՞ր: Ու՞մ է դա պետք:
Ինչու՞ եմ այս գրառումը կատարում, որովհետեւ մի քանի կրթական հաստատություններից արդեն ահազանգ ստացա վարակման դեպքերի մասին:
Շտապ դիմում եմ պարետ Տ. Ավինյանին: Հրատապ քննարկեք ստեղծված իրավիճակը եւ նոր որոշումներ կայացրեք»։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։